Արցախի ԿԸՀ են ներկայացվել նախագահի 6 թեկնածուի գրանցման փաստաթղթերը
Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 12-ի՝ ժամը 17.00-ի դրությամբ ստացել է Արցախի Հանրապետության նախագահի վեց թեկնածուների գրանցման փաստաթղթեր: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նրա խոսքով՝ առաջադրված թեկնածուներից երկուսի գրանցման փաստաթղթերը ներկայացվել են ինքաառաջադրման կարգով, իսկ չորսինը՝ կուսակցությունների կողմից:
ԿԸՀ-ն այսօր ստացել է «Արցախի Պահպանողական» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Բաբայանի, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից առաջադրված Դավիթ Իշխանյանի և ինքաառաջադրված Սերգեյ Ամիրյանի փաստաթղթերը: Իսկ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ է ներկայացրել միայն «Արցախի Պահպանողական» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ, ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածուներ առաջադրված «Անկախության սերունդ» կուսակցության կողմից Ռուսլան Իսրայելյանի, «Արցախի Արդարություն» կուսակցության կողմից Վիտալի Բալասանյանի և ինքաառաջադրված թեկնածու Մասիս Մայիլյանի գրանցման փաստաթղթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան