Ինչ է անում կառավարությունը Սևանա լիճ թափվող ջրերի մաքրությունն ապահովելու համար
«Ունենք իրականացված աշխատանքներ: Գետերի հուների մարքման նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար նախարարություն արդեն մրցույթ է իրականացրել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ծրագիր ունի կառավարությունը Սևանա լիճ թափվող ջրերի մաքրությունն ապահովելու համար:
Նախարարի խոսքով, հայտարարել են մրցույթ, ընտրվել է կազմակերպություն, այս պահին իրականացնում է կեղտաջրերի կառավարման միասնական մոտեցման հետ կապված նախնական գնահատում, հրավիրել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, քննարկում են ունեցել:
Է. Գրիգորյանը հայտնեց, որ տարածքային կառավարման իրենց գործընկերների հետ քննարկել են նոր Կոտայք-Գեղարքունիք միավորված աղբավայրի ծրագրի իրականացման հետ կապված գործող աղբավայրի կոնսերվացման հետ կապված միջազգային դրամաշնորհային ծրագրի իրականացումը, մի այլ ծրագրով աշխատանքներ են իրականացվում գետերի աէրացիոն պոտենցիալի բարձրացման հետ կապված: Նրա խոսքով, մաքրման կայանների հետ կապված կազմակերպություններ կան, որոնք առաջարակներ են ներկայացրել:
«Երեք քաղաքում մեխանիկական մաքրման կայաններ կան տեղադրված, բայց կենսաբանական մաքրման հաջորդ փուլի խնդիր կա: Բացի քաղաքային համայնքներից, այնտեղ բավական մեծ գյուղական համայնքներ կան: Այնտեղ նույնպես մաքրման խնդիրը կա:
Կեղտաջրերի մաքրման աշխատանքին զուգահեռ դիտարկվում է ընդհանուր համալիր լուծման շրջանակը: Այդ աշխատանքը ներկայացվել է կառավարությանը, հանձնարարական է տրվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, այդ աշխատանքները նույնպես իրականացվում են»,- ասաց նախարար Է.Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճում կխստացվեն ապօրինի ձկնորսության դեմ պայքարի միջոցառումները
- Սևանա լճից ջրառի վերաբերյալ Վարազդատ Կարապետյանի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 մլն խմ ջուր պակաս ենք բաց թողել. Փաշինյան
- Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ. Էրիկ Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան