Մինչև հիմա էդ ո՞ւմ մեքենան ենք վառել. Փաշինյան
«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ էդպես չէին խոսի։ Մինչև հիմա էդ ո՞ւմ մեքենան ենք վառել»,- խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։
Պատգամավորը վարչապետ Փաշինյանին խնդրել էր մեկնաբանել հայտարարությունը, որտեղ վարչապետը նշել էր՝ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր կխանգարեն ժողովրդի ազատ կամարտահայտմանը, կարժանանան ուժեղ հակահարվածի՝ որպես հակապետական ուժեր. «Այս հայտարարությունից հետո շատերն սկսեցին հայտարարել, որ իրենց սպասվում են դաժան օրեր։ Պարզաբանեք, խնդրեմ, ի՞նչ նկատի ունեիք։ Արդյո՞ք պատրաստվում եք վառել նրանց մեքենաները»։
Վարչապետը նշեց, որ ժամանակին եղել են մեքենա վառողներ, շենքի մուտքում ծեծողներ՝ ընդհուպ կրակողներ, և նրանց հետ այն տոնով չեն խոսել, ինչպես ներկայիս իշխանության հետ. «Ես ուրախ եմ, որ այսօր մեր կառավարության պայմաններում այդպիսի տոնայնությամբ քննարկումներ տեղի են ունենում, քանի որ առաջ, եթե ես այդպես խոսում էի, ներկայիս ընդդիմադիր պատգամավորներից ոմանք սփրթնում էին»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ իրեն թվացել է, որ բոլոր ժամանակների ընդդիմադիրները մտածում են, որ ով խոչընդոտում է ժողովրդի ազատ կամարտահայտմանը, համարվում է հակապետական ուժ։
«Ասել եմ իրավական խոչընդոտ՝ ակնարկելով, որ եթե սահմանադրական փոփոխություններ կատարելու որոշումը ՍԴ-ում վիճարկվի, մենք դա կդիտարկենք որպես հակապետական քայլ։ Ինչո՞ւ. որովհետև մենք ասում ենք՝ եկեք, գնանք ժողովրդին հարցնենք և ապահովենք նրա ազատ կամարտահայտումը։ Եթե ուժ կա, ասում է, որ ժողովրդին չի ուզում լսել, այլ ՍԴ-ին, մենք անում ենք որոշակի հետևություն։ Եկեք ժողովրդին ձեր փաստարկները ասեք, մենք էլ մեր փաստարկները կասենք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ երբեք Հայաստանում չի եղել մի պայմաններում, երբ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստատեսություն. «Հայաստանում չի եղել մի ընտրություն, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով Ֆրանսիայի հետ կիսում է աշխարհում 8-րդ տեղը»։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանն առաջարկով դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահին
- ՀՀ «Սահմանադրությունը» սուպերխորհրդային է. Արշակյան
- Մարուքյան. «Ոչ»-ի ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում