ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում: Այս մասին հայտնում են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից:
ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:
Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019 թ. նոյեմբերի 6-ին։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Խաշմանյան. Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքն իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել
- Խաշմանյան. Հավաքականի համար կարևորագույն ֆուտբոլիստներ բաց են թողնելու Իտալիայի դեմ խաղը
- Աբրահամ Խաշմանյան. Մենք արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը
- Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են