Հայաստանը Բեռլինալեի կինոշուկայում կունենա առանձին տաղավար
Հայաստանն այս տարի առաջին անգամ առանձին տաղավարով կներկայանա փետրվարի 20-27-ը կայանալիք Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում (EFM )։ Բեռլինալեի շրջանակներում արդեն 30 տարի կազմակերպվող ամենամյա կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը, որը նաև Բեռլինալեի կինոշուկայի հայկական տաղավարի համակարգողն է, երեկ մանրամասներ է ներկայացրել կինոշուկայում հայկական տաղավարի կողմից կազմակերպվելիք աշխատանքների մասին, որին հրավիրված էին այն պրոդյուսերներն ու ռեժիսորները, որոնք մասնակցելու են կինոշուկային իրենց արտադրանքով և կինոնախագծերով։
Հայկական տաղավարը հնարավորություն կընձեռի հայ պրոդյուսերներին և ռեժիսորներին ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքները կինոշուկայում (հանդիպումներ, պրեզենտացիաներ, միջոցառումներ և այլն )։
Հատուկ Բեռլիալեի կինոշուկայի համար Ազգային կինոկենտրոնը հրատարակել է կատալոգ, որտեղ ներառված են բոլոր այն կինոգործիչները, որոնք նախապես տեղեկացրել են կինոշուկային իրենց մասնակցության մասին, ինչպես նաև տրամադրել համապատասխան նյութեր ներկայցվելիք արտադրանքի և կինոնախագծերի վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը