Հասմիկ Պապյանը բացատրություն է պահանջում բանակում զոհերի մասին
Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը՝ անդրադառնալով բանակում գրանցված մահվան դեպքերին:
«Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ոչ լուսավոր, ոչ բարգավաճ, ոչ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը...»,- գրել է Պապյանը:
Այս տարի բանակում արդեն արձանագրված դեպքերն են՝
Հունվարի 1. Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծատայությունից հայտնել են, որ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը:
Հունվարի 6. ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:
Հունվարի 11. ՀՀ ՊՆ հաղորդմամբ, Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիյանը հայտնել էր, որ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա
Հունվարի 15. ՀՀ ՊՆ–ից հայտնել են, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ:
Հունվարի 21. Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:
Հունվարի 24. Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Հունվարի 28. ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում էր ծանր:
Հունվարի 30. ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:
Փետրվարի 3. ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:
Փետրվարի 7. ՀՀ ՊՆ հաղորդմամբ, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը: Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Փետրվարի 9. Արցախի ՊՆ հաղորդմամբ, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):
Փետրվարի 12-ին. Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
Փետրվարի 12-ին. Արցախի ՊՆ- ն հաղորդմամբ, ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ-ն մահացած զինծառայողների մասին մանրամասներ է հայտնում
- ՊՆ խոսնակը հաստատում է՝ զինծառայողներ են մահացել
- Ձյան սողանքի հետևանքով պայմանագրային զինծառայողների զոհվելու գործով հարուցվել է քրգործ
- Սյունիքում ձնահոսքից տուժած զինծառայողի վիճակը լավ է
- Ձնահյուսի տակ մնացած 4 զինծառայողներից 3-ը մահացել են.ՊՆ
- ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին
- Վահրամ Ավագյանի մահվան դեպքի գործով զինծառայողներ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել
- Թե՛ 2018 թ-ին, թե՛ 2019 թ-ին զինծառայողների մահվան դեպքերն առավելապես ՀՀ տարածքում են տեղի ունեցել
- Արցախի ՊՆ-ն՝ զինծառայողի մորաքրոջ ահազանգի մասին
- Արցախում զինծառայող է վիրավորվել
- Հարազատները վերադարձան գյուղ՝ հուղարկավորելու մահացած զինծառայողին
- Զինծառայողի՝ վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան