Օրենքը գրել, բայց չկատարել՝ լավ մեսիջ չէ բիզնեսին
«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ ունեցած ելույթում պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցադրում ուղղեց կառավարության ներկայացուցչին, որում բացասական գնահատեց օրենքների պահանջների չկատարումը։
Բանախոսը նշեց, որ 2018 թվականին ընդունված օրենսդրական կարգավորմամբ արտադրող կայանները կարող էին արտահանել էներգիան երկրից դուրս՝ Հայաստանի էլեկրտական ցանցեր ընկերությանը որոշակի վճար կատարելով։
«Պետք է ապահովվեն այդ արտահանումը, բայց, ցավոք սրտի, մինչև հիմա մենք չենք կարողանում իրացնել այն, այսինքն՝ բիզնես կառույցներին խթաննել։ Օրենքում գրել ենք, որ օրենքի սուբյեկտը պետք է արտահանի, բայց փաստացի չի արտահանում։ Կարիք կա գնահատելու, թե ինչո՞ւ օրենքի պահանջը չի կատարվում։ Օերնքը գրել, բայց չկատարելը լավ մեսիջ չէ բիզնեսին կամ մեր մրցունակությանը», - շեշտեց պատգամավորը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, արձագանքելով պատգամավորի ելույթին, նշեց, որ այն մեծ հարց է և առաջիկայում առանձին կանդրադառնա դրան։
Իսկ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով կառավարությունը պարտադիր պայման է առաջարկում պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների՝ էներգաարդյունավետությունը։ Այդ էներգախնայող արտադրանքների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանելու է կառավարությունը։
Փոխնախարարը նշեց, որ չնայած այդ տեխնոլոգիաները թանկ են, սակայն երկարաժամկետ հատվածում՝ արդյունավետ։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց նաև համայնքային կարիքների համար ձեռքբերումը խթանելու դրույթ ներառել, քանի որ դրանց թանկության պատճառով անհասանելի են համայնքներին։
Կառավարության ներկայացուցիչը նկատեց, որ տարբեր ծրագրերով շրջաններում պարբերաբար իրականացվում են էներգախնայող լուսավորության ծրագրեր, բայց մարզերում հանրային ծախսի պարտադրելը շուտ է։ «Ռազմավարություն ունենանք՝ որպես հանրային ծառայություն կամ հանրային գնում կանենք համայնքների համար»,- եզրափակեց փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան