ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանը հարցաքննվում են բժիշկները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարությանը հարցաքննվում են գործով տուժող ոստիկան Գագիկ Մկրտչյանին բուժօգնություն ցուցաբերած հիվանդանոցի բժիշկները։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը միջնորդել էր, որ գործով տուժող ոստիկան Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը դատարանը վերցնի բուժհաստատությունից, հարցաքննվեն բուժող բժիշկները: Դատարանը բավարարել էր միջնորդությունը։
Հարցաքննվեց վիրաբույժ Արմեն Մելոյանը, որը 2016 թվականին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին աշխատելիս է եղել Համալսարանական կլինիկական №1 հիվանդանոցում: Նա ասաց, որ ինքն է վիրահատել Գագիկ Մկրտչյանին: Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե քանի՞ վնասվածք է արձանագրել, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, կար երկու վերք աջից ու ձախից, նախաբազուկին: Վիրահատել եմ որովայնի հատվածը»:
Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցրեց, թե գնդակի ուղղությունը որտեղի՞ց է եղել, այսինքն որ կողմից, բժիշկը պատասխամեց, որ չի կարող ասել որ կողմից էր, կարող է նկարագրել վերքերը՝ աջից ավելի փոքր էր, քան ձախից: Նա ասաց, որ երբ ընդունել են Գ.Մկրտչյանին, նա ինքնուրույն չէր կարողանում շարժվել, ներքին որոշ օրգաններ վնասված են եղել: Վիրահատությունը բավականին երկար է տևել: Հետվիրահատական շրջանում բարդություններ են եղել, կրկնակի վիրահատություն է եղել:
Բժիշկն ընդգծեց, որ հետվիրահատական շրջանում Մկրտչյանի վիճակը միշտ ծանր է եղել: Նրա խոսքով, երկրորդ վիրահատության ժամանակ ինքը գիտակցության է եղել, շփվել է, խոսել են նրա հետ:
Պ.Մանուկյանը նաև հետաքրքրվեց, թե որտեղից էր առաջացել արյան վարակը, Արմեն Մելոյանն ասաց, որ չի կարող պատասխանել:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը պաշտպաններին զգուշացրեց, որ այնպիսի հարցեր բարձրացնեն, որոնք վերաբերում են քննարկվող հարցին և այն միջնորդության բավարարման սահմաններին, հիմնավորումներին, որոնք դատարան էր ներկայացվել նախորդ դատական նիստին:
«Հարցը վերաբերում է Մկրտչյանի՝ այդ օրերին դրսևորած վարքագծին, հաղորդակցելու հնարավորությանը: Մենք դա ենք ստուգում, ոչ թե՝ ով վիրահատեց, ոնց վիրահատեց, ով որոշեց…»,- ասաց դատավորը:
Պաշտպան Տիգրան Եգորյանին դիմելով՝ դատավորն ասաց, որ նրա ձեռքի տակ կան հիվանության պատմագրերը, նրա կողմից բարձրացվող հարցերի 80 տոկոսն այնտեղ արձանագրված են:
Նշենք, որ պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` 2016 թ. հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել էր օգոստոսի 13-ին հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով պաշտպանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին