Սիրիական բանակը Իդլիբում շրջապատել է թուրքական 4 դիտակետերը
Իդլիբում 4 թուրքական դիտակետեր և 2 ռազմական դիրքեր գտնվում են սիրիական բանակի կողմից վերահսկվող տարածքում, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Թուրքիան չի թողնի Իդլիբում իր դիտորդական 12 կետերից որևէ մեկը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ մենք չենք հեռացնի մեր անձնակազմին, զինվորներին այնտեղից: Նրանք կշարունակեն իրենց առաքելությունը», - ասել է նախարարը:
Աքարի խոսքով, թուրք զինվորականներին հրաման է տրվել պատասխան քայլեր ձեռնարկել, եթե սիրիացիները հարձակվեն ռազմական հենակետերի վրա:
«Նրանց դեմ ցանկացած գործողություն կատարելու դեպքում նրանց հանձնարարվել է ավելի ուժեղ հակահարված տալ», - ավելացրել է Աքարը:
Ինչպես գրում է Ria-ն, փետրվարի 3-ին Իդլիբում սիրիական բանակի կողմից հրետակոծման հետևանքով սպանվեցին 8 թուրք զինվորներ և քաղաքացիական անձինք: Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, պատասխան հարվածի զոհ դարձան սիրիացի 76 զինծառայողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան