Արմեն Բիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մյուս մեղադրյալին. «Դու կեղծ ցուցմունք ես տվել»
«Էդգար, դու իմ վրա կեղծ ցուցմունք ես գրել, հիմա շատ կարևոր է… Դու բարոյականություն ունենաս՝ Գագիկ Մկրտչյանի կնոջը պատասխանի: Էդգար, պետք է քո սխալն ուղղես»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարությանն ասաց ամբաստանյալ Արմեն Բիլյանը՝ դիմելով գործով մեղադրյալներից Էդգար Սողոմոնյանին, որի քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման հիմքով:
Նշենք, որ այսօրվա նիստում հարցաքննում էին գործով տուժող ոստիկան Գագիկ Մկրտչյանին բուժօգնություն ցուցաբերած հիվանդանոցի բուժաշխատողները։
«Դու կեղծ ցուցմունք ես տվել, 10 հազար դրամ են քեզ տվել ու նույն օրը տուն ես գնացել: Իմ վրա գրել ես այն, այն ինչ քեզ ասել են: Դու տեսե՞լ ես, որ ես կրակել եմ, խփել»,-հարցով նրան դիմեց Բիլյանը:
Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց պատասխանել ամբաստանյալների, նաև պաշտպանների հարցերին:
«Դուք գիտեք, որ վաղը, մյուս օրն ակնհայտ սուտ մատնության համար կկանչվեք պատասխանատվության: Այսինքն՝ այն գործարքը, որը տեղի է ունեցել ձեր և քննիչի միջև, այդ գործարքը վաղ թե ուշ, միևնույնն է, չեղակվելու է, դուք կանգնելու եք պատասխանատվության առաջ: Դուք այդ մասին գիտե՞ք»,- հարցրեց պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը:
«Էդգար վախենո՞ւմ ես հարցերին պատասխանել»,- հարցրեց Բիլյանը:
Է. Սողոմոնյանն արձագանքեց. «Չեմ վախենում, չեմ պատասխանելու»:
Տուժողների իրավահաջորդների և Զ.Փոստանջյանի միջև վիճաբանություն եղավ, նրանք տեղից բղավում էին: Դատավորը երեք անգամ նկատողություն հայտարարեց Զարուհի Փոստանջյանին՝ դրսևորած վարքագծի և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: Դատարանը նկատողություն հայտարարեց նաև տուժողի իրավահաջորդ Արփինե Թումասյանին:
«Հարգելի դատարան, կխնդրեմ կարգ ու կանոն հաստատել դատարանում»,- ասաց Փոստանջյանը՝ դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին:
«Դուք կարգ ու կանոնի առաջին խախտողն եք»,- արձագանքեց դատավորը:
Այնուհետև դատավոր Մակյանը դիմելով Է. Սողոմոնյանին՝ ասաց, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը մի քանի անգամ պնդել է՝ Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում է հասցրել ոչ թե Արմեն Բիլյանը, այլ պատահական կրակոցով թևից հրազենային վիրավորում է հասցրել սույն գործով այլ ամբաստանյալ՝ Էդվարդ Գրիգորյանը:
«Ձեր նախքննության ժամանակ տված ցուցմունքը պնդում եք՝ պատասխանեք այո կա ոչ, այսինքն՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը»,- հարցրեց դատավորը:
Է. Սողոմոնյանը կրկին ասաց, որ հրաժարվում է պատասխանել հարցին:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանը հարցաքննվում են բժիշկները
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
- Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել. 168.am
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին