«Հրապարակ». ԼՀԿ-ում այլևս չկա այնպիսի մարդ, որ իշխանությունները կուզենային իրենց կողմ տանեին
«Հրապարակ» թերթը ներկայացրել է զրույց ԼՀԿ-ական պատգամավորի հետ։ ««Իմ քայլի» ձեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանն ասել է, որ ԼՀԿ ֆրակցիայից առաջիկայում էլի պատգամավորներ դուրս կգան․ ովքե՞ր են նրանք։
«Պարոն Գաբրիելյանը փորձում է խժդժություն մտցնել մեր շարքերում»,- ասաց ԼՀԿ-ականը:
Իշխանությունները ԼՀԿ-ն քանդելու խնդի՞ր են դրել։ «Չգիտեմ` իշխանություններն ինչ խնդիր են դրել, բայց բացառվում է, որ ինչ-որ մեկը դուրս գա ԼՀԿ-ից»: Երբ Բաբաջանյան Արմանի մասին Ձեզ հարց էինք ուղղում, այդ ժամանակ էլ էիք բացառում։ «Բաբաջանյանի դիստանցավորումը ԼՀԿ-ից նկատելի էր ամիսներ շարունակ, բացի այդ` նա կուսակցական գործիչ չի եղել երբեք։ Մենք պնդում էինք, որովհետև նման խոսակցություն իր հետ չկար ընդհանրապես»: Անակնկա՞լ էր։ «Ոչ այնքան»: Կարո՞ղ է հիմա որևէ մեկը ևս այդպես «անակնկալ» հեռանա։ «Բացառում եմ. մեր մեջ` ԼՀԿ-ում այլևս չկա այնպիսի մարդ, որ իշխանությունները կուզենային իրենց կողմ տանեին, իսկ Սիսակը փորձում է փոթորիկ սարքել մի բաժակ ջրում, քաղաքական լեքսիկոնով ասած` «մուտիտ» է անում»:
ԼՀԿ-ին նաև մեղադրում են «միշայացավի» մեջ։ «Մեզ մեղադրելու այլ պատճառ չունեն և իրենց ներսը նայելու փոխարեն անվերջ կառչում են չեղած բանից»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: