Ամերիաբանկ. 2020թ. ՀՀ լավագույն ներդրումային բանկն ըստ «Global Finance» ամսագրի
«Ամերիաբանկ»-ը «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Բանկն այս հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ:
«Ամերիաբանկ»-ից հայտնում են, որ «Global Finance» ամսագիրը գնահատումն իրականացրել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, բանկի նորարարական լուծումները, իրականացված գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կառույցների լայն շրջանակը և այլն:
Ըստ աղբյուրի, «Լավագույն ներդրումային բանկ 2020» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Finance» ամսագրի ապրիլյան համարում:
Ամերիաբանկը, կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը, շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ թվային նոր լուծումներով, նորարարական առաջարկներով:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկ. Դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով
- Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ
- Ամերիաբանկը ներկայացնում է առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման միասնական հարթակ
- Էլեկտրոնային ստորագրության հնարավորություն Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին