Հրանուշ Խառատյան. «Ասֆալտին փռեք» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու անկարող/«անկարող» քննիչներին
Ազգագրագետ, հրապարակախոս Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով վերջին շրջանում զինծառայողների մահվան դեպքերին, գրել է.
««Ասֆալտին փռեք» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու անկարող/«անկարող» քննիչներին, հավաքվեք, զգաստացեք, ենթասպաներից մինչև գեներալ, մինչև նախարար բոլորդ պատասխանատու եք: Այստեղ «ես մեղավոր չեմ» չկա: Քննիչներն «անկարող» են միայն վերադասի ցանկությամբ: Այդ թվում նաև տարիներ շարունակ «անկարող» քննիչներ ունենալու համար: Այնքան մարդ է պարգևատրվել, մեդալ, շնորհակալագիր, պաշտոնի բարձրացում ստացել «անկարողության» համար:
Մեկ օրվա մեջ, մեկուկես ժամվա տարբերութամբ, Արցախի երկու տարբեր զորամասերում, բայց երկուսն էլ հարավում «մահացու հրազենային վիրավորում» են ստացել երկու տարբեր զինծառայողներ, երկուսն էլ՝ 20 տարեկան... «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: Սա այս պարբերացված սոսկալի երևույթի նկատմամբ ստանդարտ ձևաերպումն է:
Ի՞նչ են պարզել նախորդ այս կարգի դեպքերի «քննությունները», ինչքա՞ն կարելի է «չպարզված հանգամաների» կամ կեղծ «պարզված հանգամաների» գերին մնալ: Բանակն ի՞նքն է դրա գերին, թե՞ այնտեղ ամեն ինչ շատ պարզ է, և «չպարզված հանգամաների» գերի են միայն սպանվածների հարազատները և մենք՝ շարքային քաղաքացիներս: Ես, որպես ՀՀ շարքային քաղաքացի, այնպիսի ընկալում ունեմ, որ բանակային բոլոր անմեղ հնչող «մահացու հրազենային վիրավորում»-ները սոսկալի սպանություններ են, որոնց քննությունները համարյա երբեք օբյեկտիվ բացահայտումներ չեն արել և չեն անում:
Դրանցից որոշների մասին իմացություններս ստիպում են կասկածել, որ սպանողները նախապես երաշխավորված են չբացահայտման: Կամ քննիչներն են անորակ, կամ բանակն է անզոր նրանց կամայականություների նկատմամբ:
Երբեմն էլ կասկածի որդն է կրծում՝ իսկ գուցե քննիչները պիտի ոչ թե «հանգամանքները պարզեն», այլ հանգամանքները կոծկե՞ն: Է, այդ քննիչներին «ասֆալտին փռեք», ասֆալտին փռելու սպառնալիքների մաստեր կլասի դասեր ենք ստանում, դատեք նրանց ի վերջո: Չպարզված, կամ կեղծ պարզված հանգամանքները անգամներով գերազանցում են պարզվածներին/«պարզվածներին»: Իսկ գուցե կարող եք նաև «հանգամանքե՞րը» ասֆալտին փռել»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ-ն մահացած զինծառայողների մասին մանրամասներ է հայտնում
- ՊՆ խոսնակը հաստատում է՝ զինծառայողներ են մահացել
- ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին
- Վահրամ Ավագյանի մահվան դեպքի գործով զինծառայողներ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել
- Արցախում զինծառայող է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան