Քննարկվել են Հայաստան և Բելառուսի միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները
Փետրվարի 13-ին և 14-ին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնական այցով գտնվում է Բելառուսում: Բելառուսական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այցի ընթացքում բանակցություններ են տեղի ունեցել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի և Բելառուսի պաշտպանության նախարարի միջև:
Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև հաստատվել են Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը: