Սիրիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհ հայտնել է, որ այսօր նախատեսվում է Սիրիաի խորհդարանում քվեարկության դնել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված ու իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթից։
Խորհրդարանի օրակարգում կներառվի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։
Սալեհը նաև ասել է, որ խորհրդարանը նախկինում էլ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ է այն դատապարտող որոշում ընդունել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան