
Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհ հայտնել էր, որ այսօր նախատեսվում է Սիրիաի խորհդարանում քվեարկության դնել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված ու իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
«Գանձասարը» գրել էր, որ խորհրդարանի օրակարգում կներառվի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։
Սալեհը նաև ասել էր, որ խորհրդարանը նախկինում էլ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ է այն դատապարտող որոշում ընդունել։