«Փաստինֆո». Վահե Գրիգորյանը մեկնել է գաղտնի գործողումների
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին մակագրված 6 գործով Սահմանադրական դատարանը չի կարողացել աշխատակարգային որոշումներ կայացնել, քանի որ Վ.Գրիգորյանը դրսևորել է անգործություն ու չի կատարել իր գործառույթները։
Փոխարենը՝ Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից տրամադրված տեղեկատվությունից։
Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե Վահե Գրիգորյանի կողմից երդման արարողությամբ ՍԴ դատավորի գործառույթներն ստանձնելու պահից՝ 2019թ. հունիսի 20-ից մինչև 2020թ փետրվարի 1-ը ՍԴ քանի նիստ և քանի՞ աշխատակարգային նիստ է տեղի ունեցել և այդ նիստերից քանիսի՞ն չի մասնակցել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և ինչ պատճառաբանությամբ։ Եւ բացակայություններից քանիսն են հարգելի։
Ըստ այդմ՝ ՍԴ-ից հայտնեցին, որ տեղի են ունեցել դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 ՍԴ նիստ, որոնցից որևէ մեկին Գրիգորյանը չի մասնակցել։
Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նիստին դատավորներ Վահե Գրիգորյանն ու Ֆելիքս Թոխյանը ներկա չեն
- Կառավարությունից խուսափում են պատասխանել՝ Նիկոլ Փաշինյանն իմացա՞վ, որ Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց միլիոններ է ստանում․aysor.am
- Վահե Գրիգորյանը ստացել է 10 միլիոն դրամից ավելի գումար` չաշխատելով. yerevantoday
- ԱԺ փոխնախագահ. Եթե օրենքը խախտվել է, ՍԴ նիստերին չի մասնակցել, Վահե Գրիգորյանը պետք է պատասխանատվություն կրի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին