Վանաձորում շները հարձակվել են պատգամավորի զարմիկի վրա
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը Վանաձորի քաղաքային իշխանությունների ուշադրությունն է հրավիրում քաղաքում անտեր շների հարձակումների դեպքերի վրա ու ակնկալում, որ խնդրին հրատապ լուծում կտրվի։ Վանաձորցի պատգամավորի 10-ամյա զարմիկն էլ երեկ հարձակման է ենթարկվել կենդանիների կողմից։
«Փետրվարի 12-ին՝ օրը ցերեկով, Վանաձորի Լազյան/Տերյան խաչմերուկի մոտակայքում 5 կատաղած շներ հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա, գցել գետնին։
Բարեբախտաբար մի քանի պատանիներ նկատել են և, քարերով հարվածելով շներին, իրենց իսկ վտանգի ենթարկելով, կատաղած շներից ազատել երեխային։
Երեխայի մոտ առաջացած վախի ցնցումները դադարեցնելու համար ստիպված բժիշկների միջամտությանն են դիմել, հանգստացնող ներարկել։
Ի՞նչ անել, որ նման դեպքն այլևս չկրկնվի։ Ակնկալում եմ Վանաձորի քաղաքապետարանի շուտափույթ արձագանքն ու այս խնդրի հրատապ լուծումը։ Չի կարելի թույլ տալ, որ նման միջադեպը կրկնվի, որը կարող էր այլ կերպ ավարտվել, եթե պատանիները օգնության չհասնեին...»,-խնդրի մասին նա բարձրաձայնել է ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կան գրեթե 4000 թափառող շներ
- Կենդանաբանական այգում այսօր էլ մուֆլոններ են հոշոտվել
- Տնօրինությունից ուզում ենք ստանալ հոշոտված կենգուրուների լուսանկարները՝ հավաստելու համար փաստը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան