1.2 մլրդ ՀՀ դրամ՝ մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների փոխհատուցման համար
«ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրամադրվի»,- կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է ավանդների փոխհատուցման իրավունք վերապահել նաև 1935-1936 թվականներին ծնված անձանց։
«Պետք է նշեմ, որ փոխհատուցման իրավունք ունեն նաև ՀՀ պաշտպանության, մարտական գործողությունների մասնակից, կամ դրանց հետևանքով սահմանամերձ համայնքներում իրենց հողատարածքը չօգտագործող անձինք, ովքեր հաշվառվել են մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը»։
Ըստ նախարարի, գործող օրենքով՝ պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված մարդիկ մարդիկ՝ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով, չեն կարողանում իրացնել իրենց՝ փոխհատուցում ստանալու իրավունքը.
«Առաջարկվում է նաև այդ մարդկանց համար սահմանել դրույթ՝ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքից օգտվելու համար»։
Բաթոյանը նշեց, որ ծրագրի համար նախատեսվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ։
Նախագիծը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունվեց։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ին՝ 5 մլն դրամ կտրամադրվի, ՀՅԴ-ին՝ 4. կառավարության որոշումը
- Մեկնարկել է կառավարության նիստը. Օրակարգում 35 հարց է