
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները դադարեցրել են գործադուլը
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ 55 հանքափորներ այսօր վերսկսել են իրենց աշխատանքը՝ դադարեցնելով շուրջ երեք օր տևած գործադուլը: Panorama.am-ի տեղեկությունների համաձայն՝ հանքափորներն անցել են աշխատանքի այն բանից հետո, երբ կոմբինատի գլխավոր տնօրենը հանդիպել է աշխատակիցների հետ և խոստացել վերանայել աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ հանքափորները միայն աշխատավարձի բարձրացման խնդիր չէին դրել: Նրանք նաև դժգոհում էին աշխատանքային վատ պայմաններից՝ պահանջելով բարելավում:
Կոմբինատի ղեկավարությունը խոստացել է առաջիկա ամիսների ընթացքում նաև այդ հարցերին ուշադրություն դարձնել:
Հանքափորների հետ ձեռք է բերվել ընդհանուր համաձայնություն և նրանք դադարեցրել են գործադուլը: Ի դեպ, աշխատավարձերին վերաբերող պայմանագրերը կկնքվեն առաջիկա օրերին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին