2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնաճը կազմել է 14.9%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հունվարը 2019թ. հունվարի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 10.4% և 17.6% գնաճերը:
Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 4.4% գնանկում, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 17.6% գնաճ:
Մրգի ապրանքախմբում էլ 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ`10.4% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 5.1-17.9%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 10.8%-ով:
Ըստ վիճակագրության՝ 2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.9%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.4 տոկոսային կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան