Մեր հանդիպման զգալի մասը նվիրելու ենք տնտեսական օրակարգին.Փաշինյան-Մերկել հանդիպում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում, հանդես եկավ հայտարարությամբ: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, կարևորեց վերջին տարիների ընթացքում Գերմանիայի հետ հարաբերությունների առաջխաղացումը՝ տարբեր ոլորտներում:
«Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում: Դուք գիտեք, որ 2018 թվականից Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան մեզ համար հաջողված մոդել է խորհրդարանական կառավարմամբ արդյունավետ պետություն լինելով: Այս առումով մեր հարաբերությունները շատ կարևոր են: Այսօր տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանում ընթացող զարգացումների մասին, մեր բարեփոխումների օրակարգի մասին, այդ թվում ՝ ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ և անշրջելի դարձնելու մեր պատկերացումների մասին։
Ընդհանուր առմամբ, Գերմանիայի ցուցաբերած աջակցության համատեքստում կցանկանայի առանձնացնել գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության և գերմանական վերակառուցման բանկի գործունեությունը մեր երկրում: Մեր հանդիպման զգալի մասը նվիրելու ենք տնտեսական օրակարգին: Այս համատեքստում կարևորում ենք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարաների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին գերմանական տնտեսական միության կողմից «Հայաստան-Գերմանիա» տնտեսական ֆորում 2020 համաժողովի անցկացում: Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ: Անչափ ուրախալի է, որ KFW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման, «Թումո» կենտրոն հիմնելու համաձայնագիրը: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկրին մեր առաջավոր փորձի փոխանակումը»,- ասաց վարչապետը:
Վարչապետը շարունակելով ելույթն՝ անդրադարձավ նաև կրթության և մշակույթի ոլորտներում Գերմանիայի հետ ունեցած հարաբերություններին:
Նա, մասնավորապես, նշեց, որ Մերկելի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալու են մշակութային, կրթական համագործակցությանը:
«Մեզ համար կարևոր է կրթական ոլոտում Գերմանիայի առաջատար փորձի տրամադրումը: Մենք շահագրգռված ենք Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: Լիահույս ենք, որ 2017 թվականի դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի»,- նշեց նա։
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան