Հարություն Հարությունյան. Հիմա Հայաստանում դատական ակտերը կատարվում են մեկ մարդու թելադրանքով և որոշմամբ
«5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը համոզված է՝ դատարանը չի փոխելու հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանն էլ ստորագրել է Դատախազություն ներկայացրած միջնորդության տակ, որով մի քանի գործիչներ առաջարկում են անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Թավադյանին։
«Այո, մենք հավաքել էինք ստորագրություններ մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար:
Ակնհայտ է, որ «դատարանը» մերժելու է և որոշելու է Արմեն Թավադյանի մասով կալանքի երկարաձգում, որովհետև ներկայացված անձնական երաշխավորության ցանկում առկա չէ , ոչ վարչապետի և ոչ էլ երբեմնի նրա մտերիմ, ներկայումս ԱԺ փոխնախագահի ազգանունները:
Ես ասել եմ և կրկնում եմ, ևս մեկ անգամ, հիմա Հայաստանում դատական ակտերը կատարվում են մեկ մարդու թելադրանքով և նրա որոշմամբ: Այլ տարբերակ չկա, բայց դա չի նշանակում, որ պետք է չպայքարենք ապօրինությունների դեմ:
Պայքարն է ծնում իրավունք, երբ չկա պայքար, չկա իրավունքի գերակայություն: Կանցնի, սա էլ կանցնի: Չենք կոտրվում: Չենք կոտրվելու:
Շնորհակալություն, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են և շարունակում են մեզ աջակցել: Ազատությունը որևէ բռնապետական երկրում հենց այնպես չի տրվում, այն վաստակում են»,-գրել է Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- «5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
- Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել
- Թավադյանի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո դատարանի բակում վնգստոցների ձայնագրություն միացվեց
- Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար
- Լևոն Քոչարյան. Թավադյանի դեմ այս գործողություններով փորձ է արվում ճնշել մամուլը
- Վերաքննիչ դատարանի դիմաց պահանջում են ազատ արձակել Արմեն Թավադյանին
- Փաստաբան. Ի սկզբանե, Արմեն Թավադյանի գործով որևէ հեռանկար չենք տեսել
- Փաստաբան. Թավադյանից առգրավված գումարները ներդրվում են հեռուստաընկերության ֆինանսավորմանը
- Հովհաննես Խուդոյան. Դատախազությունը մերժել է Թավադյանին ազատ արձակելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան