Սմարթֆոների համաշխարհային կոնգրեսը չեղյալ է հայտարարվել կորոնովիրուսի պատճառով
Բարսելոնայում Սմարթֆոների համաշխարհային կոնգրեսը չեղյալ է հայտարարվել՝ նոր կորոնավիրուսի պատճառով: Շարժական արդյունաբերության աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից մեկը պետք է անցկացվեր փետրվարի 24-ից 27-ը: Այս մասին գրում է euronews-ը։
Կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է. «GSMA- ն չեղյալ է հայտարարել համագումարը կորոնավիրուսի բռնկման, ճանապարհորդական խնդիրների և այլ հանգամանքների պատճառով, որոնք անհնար է դարձնում GSMA-ի անցկացումը»։
Կոնգրեսին սպասվում էր ավելի քան 100,000 այցելու՝ մոտ 200 երկրներից: Այսպիսի միջոցառումը եկամտի հսկայական աղբյուր է հանդիսանում հյուրանոցների, ռեստորանների և տաքսի ընկերությունների համար: Կազմակերպիչները որոշում կայացրեցին չեղարկել ցուցահանդեսն այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ խոշոր կորպորացիաներ հայտարարեցին, որ իրենց ներկայացուցիչները չեն մեկնի Բարսելոնա, որոնց թվում են Amazon, Ericsson, Facebook, Intel, LG, Nokia, Sony և շատ ուրիշներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին