«Հրապարակ». Խնդիրը մասնակցության ապահովումն է, ոչ թե «ոչ»-ի շտաբի ստեղծումը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանրաքվեն ինքնին շատ լուրջ ինստիտուտ է. խորհրդարանական ընտրությունների սկզբունքը չի գործում այս դեպքում, խորհրդարանականի դեպքում լոկ դրական ձայներով են արդյունքները հաշվում. հանրաքվեի դեպքում գործում է պրակտիկան, որը կիրառվում է ողջ աշխարհում։ Դա ընդունված նորմ է․ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցող 50% +1 կողմ է քվեարկել, ասել է թե` եթե անգամ դու ավելի շատ «կողմ» ձայն հավաքես, քան մեկ տարի առաջ (800 հազարից ավելի), միևնույն է, բավարար չէ, եթե չկա բավարար մասնակցություն։ Բավարար թվով մարդիկ պետք է գնան, թեկուզ «չէ» ասեն, որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, իսկ դա շատ դժվար է ապահովել` հազար ու մի պատճառով։ Հիմա իշխանությունների համար կենաց-մահու խնդիրը ոչ այնքան «ոչ»-ի շտաբի ստեղծումն է, որքան մասնակցության թվի ապահովումը։ Որպեսզի մինիմալ շեմը` 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող, այլապես հանրաքվեն չեղյալ կհամարվի։ Միակ երկիրը, որ 50% կողմով և մասնակցությամբ կարող է հանրաքվե ապահովել, Ադրբեջանն է»,- ասաց սահմանադրագետ մեր զրուցակիցը:
Իշխանությունները գնում են խոշոր քաղաքների քաղաքապետերի ընտրություններն էլ ապրիլի 5-ին անելու ճանապարհով, որ մասնակցությունն ապահովվի։ «Խելոք քայլ են մտածել, բայց դա չի նշանակում, որ եթե դու գնացել ես ընտրատեղամաս, պարտավոր ես վերցնել նաև հանրաքվեի ընտրաթերթիկը»: Կստիպեն։ «Եթե 10 տոկոսն էլ ասի` չեմ վերցնում, հանրաքվեն ինձ հետաքրքիր չէ, բավարար է»: ՍԴ դատավորներն իրավունք ունեն դիմել Եվրոպական դատարան. այդ դեպքում ի՞նչ է լինելու։ «Այո, անպայման կդիմեն և կհաղթեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։