«Փաստ». Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել հէկ-երի հետ կապված ամեն մի մանրուք
Փաստ թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում կառավարությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հէկ-երի խնդրին: Այս առումով ուշագրավ է մեր աղբյուրների փոխանցած տեղեկատվությունը, թե բոլորովին վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ վարչապետին են ներկայացվել հանրապետության տարածքում գտնվող հէկ-երի ցանկը, դրանց հետ կապված խնդիրները։
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել հէկ-երի հետ կապված ամեն մի մանրուք։ Մասնավորաբար՝ ամբողջական ուսումնասիրություն կատարել, թե որ հէկ-ը ում է պատկանում և ներկայացնել ամփոփ պատկերը։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ առաջիկա ամիսներին այս հարցը առավել առանցքային է դառնալու, ավելին՝ իշխանությունները մտադիր են հէկ-երի շահագործման գործընթացին խոշորացույցով հետևել, որպեսզի առաջիկա սեզոնին նվազեցնեն, իսկ հնարավոր որոշ դեպքերում՝ նաև ամբողջապես արգելեն ջրառը։
Մեզ հասած տեղեկություններով՝ առաջնային թիրախում են հայտնվել նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք հէկ-եր ունեն։ Ուշադրության կենտրոնում են նաև ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ, որոնք զգալիորեն ներգրավված են եղել (և են) այդ բիզնեսում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին