Գեղամ Գևորգյան. Իրականում ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 20 օր է ուսումնասիրություններ է սկսել ձվի շուկայում, խնդիրը կապված է գնանկման հետ:
Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նրա խոսքով, փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից ահազանգեր են ստացել, որ ձվի գինը շուկայում 20-25 դրամի է հասել, որն աննախադեպ է, նաև մամուլում էր տեղեկատվություն հայտնվել, որ ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր:
«Բայց ուզում եմ հստակ ասել, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, որ ներմուծման պատճառով է, այդպիսի բան չկա: Հայաստան վեջին ամիսներին ձու չի ներմուծվել: Եթե չեմ սխալվում, վերջին ներմուծումը եղել է 2019-ի մարտին կամ այդ կողմերը, որը որևէ ազդեցություն չի ունեցել դրա վրա»,- նշեց նա:
Գ.Գևորգյան խոսքով, այստեղ հիմնական պատճառն այն է, ստացված տվյալներով, գերարտադրութունն է, և այժմ ուսումնասիրում են հենց գերարտադրությունը՝ ինչքան ածան հավ է ներմուծվել, դրանց ածելու քանակը, չափը, արդյոք կա ժամկետանց ձու, թե ոչ:
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կհասկանանք ինքնարժեքի կառուցվածքը, կհասկանանք, նաև՝ արդյո՞ք խոշոր տնտեսվարող սուբյեկտները փորձում են մանրերին դուրս մղել: Բայց ձու արտադրողների քանակը շուկայում միանգամից շատացել է, ինչի հետևանք է նաև սա»,- նշեց ՏՄՊՊՀ հախագահը:
Նրա խոսքով, ուսումնասիրությունից ստացած առաջին տպավորությունն այն է, որ իրականում ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր, բայց պատճառը պետք է հասկանան, որպեսզի հասկանան իրենց գործողությունները:
Խոսելով շաքարի շուկայի մասին, նա նշեց, որ արդեն գործ են սկսել. «Ուսումնասիրությունների արդյունքւմ հստակ պատկերացումներ ունենք, որ ինքնարժեքից ցածր է վաճառվում խոշոր առևտրային ցանցում, վարույթ ենք հարուցել՝ հասկանալու, թե ինչի արդյունք է: Վարույթը հարուցված է փաստի հիմքով հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում: Վարույթն ավարտելուց հետո՝ պարզ կլինի»:
Գ.Գևորգյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրում են նաև ցորենի, ալյուրի, հանքարդյունաբերության, գովազդի, դեղերի շրջանառության ոլորտները:
ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց, որ իրենց համար որևէ էական նշանակություն չունի, թե ում է պատականում որևէ բիզնես, իրենք բիզնեսն են նայում:
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ. Շաքարավազի շուկայում նվազել են առաջատար ընկերությունների մասնաբաժինները
- 2019 թ-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձվի, հացաբուլկեղենի գներն աճել են
- Կարագի և շաքարի գինը նվազել է, սակայն Նոր տարվանից հետո շաքարի գինը կթանկանա. ՏՄՊՊՀ նախագահ
- Կաթնամթերքի, պանրի, ձվի գները մեկ տարում աճել են 3.2% -ով
- Ըստ վիճկոմիտեի՝ կաթնամթերքի, մսամթերքի, ձվի գները նվազել են
- Շաքարավազի շուկայում 78 տոկոսը բացարձակ մենաշնորհ է. Բագրատյանը՝ վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին