Լարիսա Ալավերդյան.Որ ասում են՝ իրենք դեռ կախված են նախկին իշխանություններից, մանկամտություն է
«Հանրաքվեից լավ մեխանիզմ ուղիղ ժողովրդավարության՝ չկա, ավելին՝ միշտ կողմնակից էի, որ ավելի հստակ լիներ տեղական հանրաքվեների մեխանիզմը»,- «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով ստեղծվում է մի նախադեպ, երբ որ նախկին իշխանության կողմից նշանակված դատավորները փոխվում են նոր իշխանությունների կողմից նշանակվելիք դատավորներով:
«Քաղաքական օրենքի ու իրավական նախադեպն այն է, որ յուրաքանչյուր նոր իշխանություն փոխելու է Սահմանադրական դատարանի կազմը: Նախադեպ է ստեղծվում, որը բացասական է, որովհետև հենց ՍԴ-ն, որին նշանակել են նախկին իշխանությունները, իրականում դառնում է անկախ իշխանություններից: Որ ասում են՝ իրենք դեռ կախված են նախկին իշխանություններից, մանկամտություն է»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով, նաև լավ նախադեպ չէ, որ սահմանադրական փոփոխությունները բերում են միջանձնային հարաբերությունների. «Բերել նրան, որ «ոչ» ասողները ոչ են ասելու հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանին, դա է ամենավտանգվոր մանիպուլյացիան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան