ՔԿ. Զինծառայող Տիգրան Մխոյանի մահվան պատճառը գլխին ստացած հրազենային վնասվածքն է
Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտե. Զինծառայող Տիգրան Մանվելյանը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից
- Արցախի ՊՆ-ն մահացած զինծառայողների մասին մանրամասներ է հայտնում
- ՊՆ խոսնակը հաստատում է՝ զինծառայողներ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին