Մահացել է լեգենդար հետախույզ Ալեքսեյ Բոտյանը
103 տարեկան հասակում մահացել է լեգենդար հետախույզ, ՌԴ հերոս Ալեքսեյ Բոտյանը։ Նա 1945 թվականին ղեկավարել է լեհական Կրակով քաղաքն ազատագրելու օպերացիան։ Այս մասին գրում է ria.ru-ն։ Նշվում է, որ օրեր առաջ էր հետախույզը դարձել 103 տարեկան։
Բոտյանը 1939 թվականի սեպտեմբերի մեկից դարձել է երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Կռվել է լեհական բանակում՝ ՀՕՊ անձնակազմում։ Կռվի առաջին օրերին խոցել է հիտլերական բանակի թռչող սարքերից մեկը, իսկ Վարշավայի պաշտպանության ժամանակ խոցել է ևս երեքը։