Տնտեսություն 12:48 13/02/2020 Հայաստան

ՏՄՊՊՀ նախագահ. Հնարավոր է պետությունը որոշակի պայմաններ թելադրի «Բիլայնի» և «Յուքոմի» գործարքի հետ կապված

«Այս  պահին չեմ կարող ասել խնդիրներ կան, թե ոչ,  որովհետև  այս պահին ուսումնասիրություն է  իրականացվում»,- կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե «Բիլայնի» և «Յուքոմի»  առքուվաճառքից ի՞նչ նորություն կա, արդյո՞ք  խնդիրներ կառաջանան երկու խոշոր կազմակերպությունների միավորումից, թե՞ ոչ:

Նա նշեց, որ օրեր առաջ է տեղի ունեցել ««Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) առկա փաստական հանգամանքների մասին» հարցով առաջին նիստը, տեղակատվություն են հավաքագրում, որպեսզի  հասկանան, թե հնարավոր շուկաներում  ինչ է կատարվում: Իսկ շուկաներն են՝ ամրակցված կապ, ինտերնետ, շարժական ինտերետ, բջջային կապ,  ենթակառուցվածքներ, հեռուստատեսության վերահեռարձակման իրավունք:

«Բոլոր շուկաներում առանձին-առանձին նայելու ենք, ամբողջական պատկեր է  ներկայացվելու: Եթե տեսնենք, որ  կլինի շուկայի  խնդիր տնտեսական մրցակցության առումով, ապա մեր դատողությունները կլինեն այդ  տեսակետի, եթե տեսնենք, որ չկա խնդիր, կասենք՝ չկա: Հնարավոր է նաև պայմանով գործարք լինի, որ պետությունը որոշակի պայմաններ թելադրի կապված գործարքի հետ: Բայց այս պահին  որևէ վերջանական որոշում չկա, ամբողջական տվյալները դեռևս չունենք, վերլուծում ենք: Վելուծում ենք ընկերությունների  վերջին ֆինանսական հաշվետվությունները, բացասական կամ դրական բալանսով աշխատելու երևույթը և մի շարք  այլ հարցեր»,- ասաց Գ. Գևորգյանը:

Հարցին՝ կապի ոլորտում, մասնավորապես ֆիքսված, արդյո՞ք մենաշնորհ չի լինի, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացավածությունը կմեծանա, այսինքն՝  գերիշխող  դիրքն ավելի կմեծանա:   Նրա խոսքով, նաև պետք է գնահատեն ֆիքսված կապի օգտվողների  քանակը, արդյո՞ք այդ ոլորտը շարունակում  մնալ տենդենցի մեջ, ի՞նչ ազդեցություն կունենա  շուկայի վրա:

Գերիշխող դիրքի կենտրոնացման դեպքում սակագնի  բարձրացում չի՞ լինի հարցին ի պատասխան Գ. Գևորգյանն ասաց, որ չի կարող ասել, բայց դա կարող է լինել պայմաններից մեկը. «Երկրներ կան, որտեղ համակենտրոնացումից  հետո եղել են գների բարձրացում,  երկրներ կան՝ եղել է իջեցում, տեղեր կան, որ պայման են սահմանել»:

Գ.Գևորգյանը պատասխանելով հարցին, թե խոսվում է այն մասին, որ հնարավոր է միացման դեպքում  երրորդ օպերատորի արդեն բջջային  ցանցում  ներգրավելու դժվարություններ առաջանան, այս մասով քննարկումներ նախատեսվա՞ծ են, ասաց. «Միանշանակ, այո:  Դա ևս մեկ լուրջ հանգամանք է, որ պետք է նայենք, և հնարավոր է պայմանները, եթե թույլատրվի գործարքը, վերաբերվի նաև դրան: Դա ևս մեր ուշադրության կենտրոնում է»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված միավորումը, արդյո՞ք սեփականատերերը հիմնավորում են, ՏՄՄՊՀ նախագահը պատասխանեց. «Այո, հիմնավորում են: Իհարկե, լավ կլիներ իրենց հարցնեիք: Ես կասեմ միայն այն պաշտոնական տվյալները, որոնք մեզ են ներկայացրել:  Առաջին հերթին կապված է ծախսերի  կրճատման հետ, որովհետև երկու տնտեսավարող  սուբյեկտ պահելու համար ֆիքս ծախսերը նույնն են ու երկու անգամ շատ է լինելում: Իսկ հաշվի առնելով, որ իրենք անընդհատ կորցնում են հաճախորդ,  այսինքն՝ հաճախորդների քանակը տրանսֆորմացվում է  բջջային  զանգից դեպի ինտերնետ տիրութ, իսկ այստեղից  գումարի  հավաքագրումը շատ ավելի քիչ է, այդ պատճառով ցանկանում են  միավորել իրենց ուժերը՝ շուկային դիմակայելու համար: Դա իրենց վարկածն է»:

Հարցին՝  իշխանությունները հաշվի առնո՞ւմ են այն հանգամանքը, որ «Յուքոմի», որը պատրաստվում է  ձեռք բերել «Բիլյանը», բաժնետոմսերի մեծ մասը  պատկանում է  ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, ինչ որ անհանգստություն ունե՞ն, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ իշխանություններն  ինչ ունեն իրենց օրակարգում, մաս չենք կազմում գործադրի, մենք օրենքով ստեղծող ինքնավար մարմին ենք, գործում ենք անկախ: Մենք  չենք կարող ունենալ որևէ անհանգստություն որևէ ֆիզիկական  անձի կապված գործունեության կամ այլ չափանիշների հետ: Մենք պետք է պահենք մեր ինքնավարությունը, որոշում  կայացնենք զուտ տնտեսական մրցակցությունից ելնելով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}