Տնտեսություն 12:03 13/02/2020 Հայաստան

Գրիգոր Պողոսյան. Բյուջետային ավիաընկերությունների կասկածելի հմայքը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գրիգոր Պողոսյանն իր հոդվածում անդրադարձել է Հայաստամ բյուջետային ավիաընկերությունների մուտքին ու դրա հնարավոր հետևանքներին։

Նա գրում է. «Իշխանությունները հպարտորեն նշում են միանգամից երկու բյուջետային ավիաընկերությունների մուտքը  Հայաստան։  Այս տարի իրականություն դարձած թռիչքները իսկապես հասանելի դարձրեցին մեր քաղաքացիների համար եվրոպական մի շարք ուղղություններ։

Սակայն պետք է հասկանալ, որոնք են բյուջետային ավիաընկերությունների հետ կապված խնդիրները և դիտարկել գործընթացի առավելությունների նկատմամբ թերությունների հարաբերակցությունը։ Մի կողմ թողնելով անհարմարավետության և աբսուրդային իրավիճակների խնդիրները, քանի որ դրանք լոկալ, սուբյեկտիվ են՝ դիտարկենք որոշ համեմատաբար մակրոխնդիրներ, որոնց բախվում է երկիրը այս նոր գործընթացների մեկնարկով։

Նախ ի սկզբանե հայտարարվում էր, որ Շիրակի մարզի զարգացման՝ Գյումրիում ակտիվության բարձրացման նպատակով, այդ ավիաընկերություններն իրենց գործունեությունը կծավալեն հիմնականում Գյումրիի օդանավակայանից։ Մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ թռիչքների բացարձակ մեծամասնությունն իրականացվում է Երևանից։  Եթե խնդիր է դրվել Գյումրին դարձնել զարգացած տուրիստական կենտրոն, իսկ դրա բոլոր հնարավորությունները կան, ապա «լոուքոսթերների» թռիչքների մեծամասնությունը պետք է իրականացվեին հենց Շիրակի օդանավակայանից, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում։ Դա կստեղծեր հնարավորություն, որ հնարավոր  օտարերկրյա այցելուները /նրանց այցելությունները ևս քննարկման առարկաեն/ առաջին հերթին կայցելեին Գյումրի, իսկ այնուհետև Երևան և Հայաստանի մնացած վայրերը։ Դա իր հերթին կբերեր Գյումրու տուրիստական նշանակության օբյեկտների և կոմունիկացիաների զարգացման։ Սա պարզ լուծում պահանջող խնդիր է, որը սակայն անհասկանալի պատճառներով անտեսվեց։

Հաջորդը. Վարչապետն իր ելույթներում ուրախությամբ նշում է, որ արդեն սովորություն է դառնում շաբաթ-կիրակի օրերը Եվրոպա մեկնել-վերադառնալը։ Բացի նրանից, որ այդ «սովորությունը» միևնույնն է ոչ բոլորին է հասանելի, լավագույն դեպքում «պարգևավճարաշատ» և դիվանագիտական անձնագիր ունեցող պաշտոնյաներին, բայց ոչ հպարտ քաղաքացիներից շատերին, բյուջետային ավիաընկերությունների ավելացող ուղղություններին զուգընթաց, պրակտիկորեն բարդանում է տարբեր երկրների մուտքի վիզաների ստացման գործընթացը՝ ի հակառակ դրանց դյուրինացման մասին տարբեր հայտարարությունների։ Դուք փորձեք որևէ ուղղությամբ վիզա ստանալու համար օր վերցնել, տեսեք, թե որքան նյարդ և ժամանակ է ձեզանից խլելու։ Չկա նաև երաշխիք, որ երկար քաշքշուկներից հետո գրանցվելուց հետո վերջապես կստանաք մուտքի վիզան, առավել ևս բազմակի օգտագործման։  Առանձին դեսպանատներ փոխել են իրենց կողմից մի շարք ուղղություններով վիզաների տրամադրման կարգը՝ իրականացնելով վիզա կենտրոնների միջոցով, ինչն առավել բարդացնում է գործընթացը։ Օրինակ՝ Վիեննայի ուղղությամբ բյուջետային ավիաընկերությունների թռիչքներին զուգահեռ  Գերմանիայի դեսպանատունն այս տարվա սկզբից այլևս չի տրամադրում Ավստրիայի մուտքի վիզա։ Վիզայի տրամադրումն իրականացվում է Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան կողմից՝ վիզա կենտրոնների միջոցով։ Այս ամենն ավելի է բարդացնում վիզաների ստացման պրոցեսը։ Հետևաբար առանց վիզաների տրամադրման պրոցեսի հեշտացման և ազատականացման, որքան էլ շատ լինեն բյուջետային ավիաընկերությունների ուղղությունները, միևնույն է դրանք ՀՀ հպարտ քաղաքացիների մեծ մասի համար անհասանելի են լինելու։

Անհրաժեշտ է դիտարկել նաև, թե տնտեսապես որքանով է մեր երկրին ձեռնտու նման պրոցեսը: Հասկանալի է, որ այդ ուղևորությունները ոչ միայն ավիատոմսի համար վճարվող գումարներն են, այլ նաև կեցության ծախսերը, որ արվում են օտարերկրյա ծառայություններից  օգտվելիս։ Կան, արդյո՞ք, տնտեսական հաշվարկներ, թե արդյունքում որքան միջոցներ են դուրս հանվում Հայաստանից։ Առավել ևս, որ վարչապետն ամեն անգամ ուրախությամբ հայտարարում է նոր ուղղության բացման մասին։ Օրինակ՝ «Ռայան Էյր» ավիաընկերության պաշտոնական կայքում հայկական ուղղությունների մեկնարկի հետ կապված կա կանխատեսում, որ այս տարի ընկերությունն այս ուղղություններով կփոխադրի կփոխադրի 198000 ուղևորի։ Կոպիտ հաշվարկով՝ եթե տոմսի միջին արժեքը 35 եվրո է, ապա միայն այստեղից գոյանում է 7 միլիոն եվրոյի արժեք, որի ճնշող մասը հաստատապես վճարելու են ՀՀ քաղաքացիները Եվրոպա մեկնելու համար։ Ըստ շրջագայությունների խորհրդատվական lonelyplanet.com հեղինակավոր կայքի ուսումնասիրությունների՝ օրինակ Իտալիայում անցկացրած ամեն օրվա համար միջին բյուջետային ճանապարհորդության արժեքը կազմում է 100 եվրո, ներառյալ սնունդն ու կացությունը։ Այսինքն նշված ուղևորներից 150000-ը, եթե մեկ շաբաթով մեկնում է հանգստի և օրեկան ծախսում 100 եվրո, ապա երկրից արտահանվում է 105 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին ՀՀ արտաքին պարտքը 250 միլիոն դոլարով է աճել, ահա թե ինչու է դա կարևոր։

Բյուջետային ավիաընկերությունների գործունեության ամենադրական կողմերից մեկը պետք է լիներ զբոսաշրջության աճը։ Դեռևս չկա պաշտոնական վիճակագրություն, բայց միանշանակ կարելի է պնդել, որ այս ընթացքում այդ ավիաուղիների միջոցով Հայաստանից մեկնածների քանակը անհամեմատ ավելի բարձր է, քան ժամանածներինը։ Ըստ թռիչքներից օգտվողների՝ ինչ կազմով մեկնում է ինքնաթիռը, գրեթե նույն կազմով էլ վերադառնում է Հայաստան։ Շահո՞ւմ է արդյոք դրանից երկիրը, դժվար է ասել։ Հարցը շատ պարզ է, արդյոք լոուքոստերներով մեզ մոտ խթանվելու է արտագնա տուրիզմը, թե՞ ներգնա։ Օրինակ՝ հարևան Վրաստանում պատկերն այլ է, նախ «լոուքոստերները» գործում են Թբիլիսիից դուրս գտվող օդանավակայաններում, հատկապես, Քութաիսիի օդանավակայանում։ Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն էլ զգալիորեն ավելացել է։ 2012 թվականի համեմատությամբ զբոսաշրջիկների թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ անցնելով 8 միլիոնի շեմը։

Եվ վերջապես ևս մեկ հարց, որ այդպես էլ պատշաճ պատասխան չստացավ, վերջիվերջո, մատչելի ավիատոմսերի դիմաց կառավարությունը ինչպիսի փոխհատուցում է տրամադրում ավիաընկերություններին, ինչ սուբսիդավորման մասին էր այսքան խոսվում և գործող իշխանությունների կողմից համառորեն ծածուկ պահվում հասարակությունից, ինչպիսի պարտավորություններ է ստանձնել  կառավարությունը։ Երբ սովորաբար որևէ պայմանավորվածություն գաղտնի է պահվում, ուրեմն մտահոգվելու ինչ-որ առիթ այնուամենայնիվ կա։

Մտահոգիչ է նաև դասական ավիաընկերությունների համար ստեղծված անհավասար մրցակցությունը։ Ըստ վերջին տեղեկությունների «Տարոն ավիան» դադարեցրել է ավիատոմսերի վաճառքը։ Դեպի Աթենք, Սալոնիկ, Լարնակա և Պաթոս ուղղությունները մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծել հունական ավիաուղիներում մասնագիտացած Էգեյան Էյր ավիաընկերության համար, դեպի Վիեննա թռիչքները ՝ Ավստրիական ավիաուղիների։ Ինչ է սպասվում այս և  մյուս ավիաընկերություններին դժվար է կանխատեսել։ Թե ո՞ր ավիաընկերությունը կդառնա հաջորդ հավանական լքողը, ժամանակը ցույց կտա:

Ի վերջո բյուջետային ավիաընկերությունների տնտեսական արդյուանվետության վերաբերյալ շատ բարդ է խոսել, քանի դեռ չկան օրենսդրական կամ ոլորտի քաղաքականության այնպիսի լծակներ, որոնք նվազագույնի կհասցնեն երկրից դրամական միջոցների, ռեսուրսի արտահոսքի, դասական ավիաընկերությունների հետ կապված ռիսկերը և իսկապես կխթանեն հայաստանյան զբոսաշրջությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}