Չինաստանի Հուբեյ քաղաքում կառուցվելու է ևս մեկ կորոնավիրուսային հիվանդանոց
Չինական Հուբեյ նահանգի իշխանությունները յոթ օրվա ընթացքում կկառուցեն ևս մեկ հիվանդանոց կորոնավիրուսով վարակված հիվանդների համար։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
200 մահճակալ ունեցող հիվանդանոցը կկառուցվի Սիշույ քաղաքում, որտեղ գրանցվել է վարակի ավելի քան 2600 դեպք։
Նախկին ծննդատան հիմքի վրա կառուցվող կլինիկայի վերանորոգման աշխատանքները սկսվել են փետրվարի 11-ին։
Նշվում է, որ Ուհանում կառուցված կորոնավիրուսային հիվանդանոցում, որը նախատեսված էր 1000 հիվանդների համար, այլևս ազատ մահճակալներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Ուհանում բուժքույրերը պարել են կորոնավիրուսով վարակվածների համար
- Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1016-ի
- Չինաստանի իշխանությունները ավելի քան 10 միլիարդ դոլար են հատկացրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին