Ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալն է.Մերկել
Հայ-գերմանական հարաբերություններն ավելի ինտեսիվ են դարձել: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ.«Օրինակ, մեծ փոփոխություններ ակնկալվում է նաև իրավական համակարգում։ Համոզված ենք, որ դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ»։
Անգելա Մերկելը նշեց, որ Հայաստանում շատ էր ոգևորված, երբ այցելեց «Թումո» կենտրոն: Նա հայտնեց, որ վերջերս ստորագրվել է համաձայնագիր և այս տարի աշնանը Բեռլինում կբացվի «Թումո» կենտրոն:
Նա նաև ընդգծեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին անցկացվել է տնտեսական ֆորում, որը նոր էջ է բացել հայ-գերմանական հարաբերություններում:
Անգելա Մերկելը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին այն բանի համար, որ Հայաստանն ինտենսիվ համագործակցում է աֆղանստանյան իրենց առաքելությունում:
Գերմանիայի կանցլերն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին:
«Ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալն է: Դա լինելու է այսօրվա քննարկման թեման»,- հայտարարեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան