Չինաստանում նկատվում է կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արդեն պաշտոնական COVID-19 անվանումը ստացած կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է։
Նախօրեի՝ փետրվարի 12-ի կեսօրից հետո ԱՀԿ-ն հաղորդել էր, որ COVID-19 վիրուսի տարածումը դանդաղել է. Չինաստանի իշխանությունները փետրվարի 10-11-ին հայտնել էին ընդամենը 2 հազար նոր դեպքերի մասին։ Սակայն իրավիճակը փոխվել է 13-ի գիշերը, երբ վարակվածների թիվը կտրուկ աճեց։ Չորեքշաբթի գիշերվանից մինչև այսօր՝ հինգշաբթի առավոտյան հաղորդվել է 60 հազար նոր վարակվածների մասին։ Այս մասին գրում է BBC-ն։
Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն Հուբեյ նահանգում մեկ օրում գրանցվել է 242 մահվան դեպք, որը մինչ օրս ամենաբարձր ցուցանիշն է։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյուսը նախազգուշացրել է, որ դեռ վաղ է կանխատեսել համաճարակի ավարտը: ԱՀԿ-ն հայտնում է, որ գիտնականներն այժմ աշխատում են չորս տարբեր պատվաստանյութերի վրա:
Նախօրեին առաջին անգամ կորոնավիրուսը հայտնաբերվել է Լոնդոնում՝ մի կնոջ մոտ, որը Չինաստանից ժամանել էր մի քանի օր առաջ: Սա արդեն հիվանդության 9-րդ դեպքն է Մեծ Բրիտանիայում և առաջինը մայրաքաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում