Ջոլին հանդես կգա Ֆրանկեյնշտեյնի հարսնացուի դերում
Հոլիվուդյան Universal Studios կինոստուդիան սկսել է աշխատել «Ֆրանկեյնշտեյնի հարսնացուն» ֆիլմի վրա: Գլխավոր դերում հանդես է գալու դերասանուհի Անջելինա Ջոլին: 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Variety-ը:
Առաջին անգամ դասական սարսափ ֆիլմը էկրան է բարձրացել 1935 թվականին: Այդ ժամանակ գլխավոր դերերում հանդես են եկել Բորիս Կարլոֆն ու Էլզա Լանչեստերը: Քննադատները համարում են «Ֆրանկեյնշտեյնի հարսնացուն» բնօրինակ ֆիլմը պատմության մեջ լավագույններից մեկը:
Universal-ն արդեն փորձել է նկարահանել ֆիլմի նոր տարբերակը, բայց բոլոր փորձերը ձախողվել են:
Ժամանակակից տարբերակը ռեժիսորն է Ջոն Կրասինսկին, պրոդյուսերը՝ Էմի Պասկալը: Հրեշ Ֆրանկեյնշտեյնին մարմնավորելու է դերասան Խավիեր Բարդեմը: Պրեմիերայի հստակ ժամկետը չի նշվում: Բայց աղբյուրների խոսքերով, ակտիվ աշխատանքներ են տարվում, այդ իսկ պատճառով այն կարող է կհայտվել «ավելի վաղ, քան բոլորը կարծում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա