ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ամրագրել Mastercard քարտերով կացարաններ և ստանալ cashback մինչև 10%
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը իրենց հաճախորդներին առաջարկում են ճանապարհորդել շահավետ պայմաններով և ուղևորությունների ընթացքում խնայել կացության ծախսերը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է Mastercard քարտի բոլոր քարտապաններին, որ հնարավոր է ամրագրել կացարան Booking.com կայքի հատուկ էջից և ստանալ 4%-10% cashback: Գումարի փոխհատուցման տարբերակով հաճախորդները կարող են ամրագրել Booking.com կայքի հատուկ էջում, իսկ cashback-ը՝ ստանալ մեկնելուց հետո 65 օրվա ընթացքում:
Այս շահավետ առաջարկը կտևի մինչև 2020 թվականի մարտի 31-ը:
Հիշեցնում ենք, որ դեբետային քարտերի օգտագործումը՝ Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտերով և World Black Edition պրեմիում կատեգորիայի քարտերով ոչ միայն շահավետ է, այլև հեշտ և անվտանգ:
Mastercard քարտերն ունեն մի շարք առավելություններ և առանձնահատկություններ՝
• մինչև 10,000 ՀՀ դրամ վճարումներ` մեկ հպումով և առանց PIN կոդ մուտքագրելու
• քարտային հաշվի օնլայն լիցքավորում՝ TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով կամ cash-in բանկոմատներում՝ թղթադրամները փաթեթով մուտքագրելու միջոցով
• արտերկրից ուղարկված դրամական փոխանցումների ակնթարթային ստացում՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգի միջոցով՝ նշելով միայն Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը և գումարը
• անհպում կրիչներ՝ այլ ոչ թե մագնիսական, ինչը ավելի անվտանգ է և դժվար է ենթարկվում կեղծման
• միացում Secure Code ծառայությանը, որն ինտերնետ գնումների պահին պահանջում է հաստատում SMS-հաղորդագրության միջոցով՝ անվտանգ դարձնելով գնման գործընթացը։
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով՝
• ՀՀ դրամ
• ԱՄՆ դոլար
• Եվրո
• Ռուբլի
Mastercard Gold քարտերով կարելի է գումար կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող բանկոմատներում` 0% միջնորդավճարով։ Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ գործարքներ ավելի քան 32 միլիոն վաճառքի և սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը 184-ն է, որոնցից 27-ը, հիմնական գործառույթներից բացի, ապահովված են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացրել է վիճակահանություն և ամփոփել «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները
- ՎՏԲ -Հայաստան Բանկի ուսումնական կենտրոնն անընդհատ զարգացնում և բարելավում է ամբողջ թիմի աշխատանքը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվ շահավետ պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար
- Կայացել է ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին