ՀՅԴ ԳՄ-ն կոչ է անում քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ:
Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը:
Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը:
Ըստ այդմ.
1. Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պուպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը:
2. Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՍԴ-ն հանրությանը կներկայացնի ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները»
- Դավիթ Հարությունյան. Չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը
- «Կամք» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է սահմանադրական բարեփոխումների ս/թ ապրիլի 5-ի հանրաքվեն
- Մարուքյան. «Ոչ»-ի ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն
- Չալաբյան. Պարոնայք, դուք հաշվարկե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին այսպես արհամարելու հետևանքները
- Արթուր Ղազինյան. Այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի
- ՓՊ խորհրդի կոչը ԱԺ պատգամավորներին՝ հետ կանգնել սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին