Գնաճ՝ հացաբուլկեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում
2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում արձանագրվել է 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.4% գնաճ (պայմանավորված ալկոհոլային խմիչքի 0.6% գնաճով):
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ գրանցվել է 4.4%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.4% գնանկում:
Ինչ վերաբերում է շաքարավազի գներին, ապա, ըստ վիճակագրության, 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 13.5%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2% գնանկում:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում էլ 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնանկում:
Ըստ վիճակագրության՝ ձվի գինը 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ նվազել է 10.4%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ` 3.8%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում էլ 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ գրանցվել է 2.7%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում:
Նշվում է նաև, որ 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ յուղերի և ճարպերի ապրանքախմբում գրանցվել է 0.1% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին