
2022 թվականից հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելվելու է
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ Կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը:
Առաջարկվող փոփոխություններով հանրային սննդի բոլոր վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն արգելվելու է:
Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 16 դեմ և 7 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ: Փոփոխությունները տարբեր ժամկետներում են գործելու. հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելվելու է 2022 թվականի մարտի 15-ից: