Մեկնարկել է կառավարության նիստը. Օրակարգում 35 հարց է
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, այն վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Օրակարգում ներառված է 35 հարց, որից 24-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։
Օրակարգային հարցերն են՝
ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին,
Պետական բաժնեմասի դիմաց հաշվարկված շահութաբաժնի պարտավորության մարումը հետաձգելու մասին,
Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1313-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
«Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի Պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին 105 մլն 725 հազար դրամ հատկացնելու մասին հարցերը։