«Իրատես». Այս իշխանությունների ժամանակ ևս Լոռու մարզում նոր հէկեր կառուցելու մոլուցքը չի նահանջում
«Իրատես» թերթը գրում է. « նաև այս իշխանությունների ժամանակ: Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից անմիջապես հետո ալավերդցիներին վստահեցրել էր, որ Դեբեդ գետի վրա առանց համայնքի համաձայնության հէկ չի կառուցվի, բայց փաստերն ու գործողություններն այլ բանի մասին են վկայում: Դեռ ամիսներ առաջ «Իրատեսը» գրել էր, որ «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ն հետ չի կանգնել Դեբեդի վրա հէկ կառուցելու մտադրությունից: Նախարարությունից էլ չէին հերքել, որ տարածքի ուսումնասիրման աշխատանքները դադարեցված չեն, հէկ կառուցելու ծրագիրն էլ չի չեղարկվել:
Օրեր առաջ Լոռու մարզում երկու այլ հէկ կառուցելու թեմայով քննարկում է տեղի ունեցել շրջակա միջավայրի նախարարությունում: Խոսքը «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին Ձորագետի վրա 2 հիդրոէլեկտրակայան կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին է: «Հէկերի կառուցման դեպքում Ձորագեսի ևս 18 կմ հատվածը կհայտնվի խողովակի մեջ։ Ինչու ևս, որովհետև 67 կմ երկարությամբ գետի վրա արդեն իսկ գործում են 4 Փհէկ՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ» և «Ձորահէկ»: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա Լոռվա գեղեցիկ բնաշխարհի գեղատեսիլ վայրերից մեկը՝ հայտնի կիճը, կկորցնի իր ամբողջ հմայքը, քանզի ձորն առանց գետի կմնա, էլ չենք խոսում բուսական աշխարհի ու կենսոլորտի կրելիք վնասների մասին»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը։
Մեր տեղեկություններով՝ Ձորագեսի վրա հէկեր հիմնելու ջատագովն «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանն է: Դեռևս 2006-ին նրա անմիջական մասնակցությամբ է կառուցվել «Կուրթան» փոքր հէկը, որտեղ բաժնեմաս է ունեցել: Նա նաև «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հիմնադիրն է, այժմ, սակայն, ՍՊԸ-ի բաժնետերերի առաջին ու երկրորդ հորիզոնականում Սամվել Հունանյանն ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան