«Իրատես». Այս հանրաքվեն նաև «ապրոբացիայի» համար է
«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ Սահմանադրական հանրաքվեն ծառայում է Հրայր Թովմասյանից և ՍԴ-ի գործող կազմից ազատվելու իդեա-ֆիքսին` այս օրերին սպասվող Վենետիկի հանձնաժողովի, ապա և մարտի կեսերին ՄԻԵԴ-ի կարծիքներն ու որոշումները` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով կանխելուն, այնուհանդերձ, պնդում կա նաև, որ օրվա իշխող Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիևի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով։
Քանզի փորձագետներն առաջին հերթին անվտանգային և Ղարաբաղյան խնդրին առնչվող վտանգներ են տեսնում այդպես հապշտապ հանրաքվե կազմակերպելու հեռագնա քայլերում, և չեն բացառում, որ հանրաքվեն ինքնին կստանա բավարար «այո», սակայն մասնակցության անբավարարության պատճառով կհամարվի չընդունված, և կծառայի ոչ միայն ժամանակ շահելուն, այլև որպես ապացույց, որ Փաշինյանը, այո, ունի բարձր ռեյտինգ, բայց եթե Ղարաբաղին առնչվող հանրաքվեն նույնպես դրվի քվեարկության, չի ստանա բավարար ձայներ, որպես հարցի լուծման բանալի: Ասել է` այս հանրաքվեն նաև «ապրոբացիայի» համար է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։