«Հրապարակ». «Այո»-ի շտաբի աշխատանքները Երևանում կհամակարգի վարչապետի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում կայացվեց, թե ովքեր են զբաղվելու սահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ։
Ըստ այդմ, որոշել են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։ Տեղեկացանք նաև, որ այդ աշխատանքները Երևանում համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով ծնունդով Իջևանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան