Առողջություն 12:27 14/02/2020 Աշխարհում

Էլեկտրոնային սիգարետները վտանգավոր են ու վնասում են առողջությունը. հայտարարում է ԱՀԿ-ն

Էլեկտրոնային ծխախոտները վտանգավոր են և մեծացնում են սրտի հիվանդությունների և թոքերի հետ կապված խնդիրների ռիսկերը: Այսպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոշտ նախազգուշացումը՝ էլեկտրոնային սիգարետների վերաբերյալ իր նորացված եզրակացության մեջ, որը հրապարակվել է ԱՀԿ կայքում հունվարի 29-ին։

Էլեկտրոնային սիգարետները սարքեր են, որոնք տաքացնում են հեղուկը՝ առաջացնելով նիկոտինային գոլորշի, որը կարող է լինել տարբեր համերի։ Էլեկտրոնային ծխախոտը կարող է լինել տարբեր ձևերի և չափսերի: Շատերն ունեն մարտկոց, ջեռուցման տարր և հեղուկը պահելու տեղ:

Էլեկտրոնային սիգարետները պարունակում են տարբեր քանակությամբ նիկոտին և վնասակար արտանետումներ, որոնք վտանգավոր են ոչ միայն այն օգտագործողի, այլ նաև շրջապատի, կամ  ինչպես ասում են երկրորդային ծխողների համար։ ԱՀԿ-ն նշում է, որ անգամ այն էլեկտրոնային սիգարետներում, որոնք պնդում են, որ չեն պարունակում նիկոտին, հայտնաբերվել է այն։

Էլեկտրոնային սիգարետներն հատկապես ռիսկային են, երբ օգտագործվում են երեխաների և դեռահասների կողմից, քանի որ նիկոտինը խիստ կախվածություն է առաջացնում և ազդում  երիտասարդների ուղեղի զարգացման վրա, որը շարունակվում է մինչև նրանց  քսանամյակների կեսերը:

Ավելին, որոշ դեպքերում արձանագրվել է ապացույցների աճ, որ էլէկտրոնային սիգարետ ծխող անչափահասների մոտ  կրկնապատկվում է հավանականությունը, որ կսկսեն ծխել սովորական ծխախոտ։ Ինչպես նաև շատ քիչ ապացույցներ կան, որ էլեկտրոնային ծխախոտը կարող է օգնել սովորական ծխողին հրաժարվել ծխելուց։

Էլէկտրոնային սիգարետի օգտագործումը, ինչպես ասում է ԱՀԿ-ն, մեծացնում է սրտի հիվանդությունների և թոքերի խանգարման վտանգը: Զգալի ռիսկեր է պարունակում այն օգտագործող հղի կանանց համար, քանի որ դրանք կարող են վնասել աճող պտղին:

ԱՀԿ-ն հորդորում է կառավարություններին՝ դիտարկել այս ապրանքների հարկումը նույն ձևով, ինչպես ավանդական ծխախոտը ու կարգավորել դրանց գովազդն ու օգտագործումը։

ԱՀԿ-ն հարց ու պատասխանի ձևով ցրում է էլեկտրոնային ծխախոտի անվնաս լինելու ողջ միֆը, նշելով, որ այժմ էլեկտրոնային սիգարետներն արգելված են ավելի քան 30 երկրներում, իսկ որտեղ արգելված չէ, խորհուրդ է տալիս ընդունել կարգավորումներ։

Կազմակերպության այս եզրակացությունը մինչ օրս ամենախիստն է՝ 2016 թ.-ին վեյփինգի հետևանքների վերաբերյալ նրանց ուսումնասիրությունից հետո, որում ասվում էր, որ էլեկտրոնային սիգարետը պետք է արգելվի փակ տարածքներում կամ այնտեղ, որտեղ արգելվում է ծխելը:

Մարդկանց մոտ ավանդական ծխախոտի հետ կապված մտահոգություններից է առաջացող ծուխը, սակայն  էլեկտրոնային սիգարետի դեպքում էլ թութունը այրվելու փոխարեն տաքանում է, առաջացնելով գոլորշի, որն արդեն այն օգտագործողը կլանում է։

Նշվում է, որ ԱՄՆ Կառավարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) 2020թ.-ի հունվարի 14-ի տվյալներով, ԱՄՆ-ում վեյփինգի հետևանքով թոքային հիվանդությունների թիվը հասել է  2,668 ու գրանցվել 60 մահ։

Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի «Բժշկությունների և առողջության պահպանման միջոցների կարգավորող գործակալությունը» (MHRA) հետաքննում է երկրում էլեկտրոնային սիգարետից գրանցված 2 մահվան հանգամանքները, որոնցից մեկը 2010-ին է եղել, մյուսը 2019-ի նոյեմբերին։ MHRA-ի վերջին 5 տարիների ուսումնասիրությունները ևս փաստում են, որ վեյփինգն առաջացնում է մոտ 200 առողջական խնդիրներ՝ ներառյալ թոքաբորբ ու սրտային հիվանդություններ։

Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Սիմոն Քեյփուելը միանշանակ նշում է, որ վեյփինգը վտանգավոր է՝ ինչպես սովորական ծխախոտը։

Պրոֆեսորն անդրադառնում է տարբեր համերով էլեկտրոնային սիգարետներին, ասելով, որ դրանք պոտենցիալ վտանգ են ու տաքանալով այս նյութերը քայքայվում են բազում թունավոր քիմիական նյութերի, որոնցից որոշներն անգամ կարող են առաջացնել քաղցկեղ։ Այս մասին, սակայն, հասարակությունը քիչ է տեղեկացված։

Նախորդ տարի Ստենֆորդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտի մեջ օգտագործվող համեմունքները վնասում են արյան անոթները, ինչը կարող է հանգեցնել սրտի հիվանդության կամ ինսուլտի:

Միևնույն ժամանակ Բիրմինգհեմի համալսարանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գոլորշիացված էլեկտրոնային հեղուկ հեղուկը նման ազդեցություն ունի թոքերի վրա։

Այնպես որ, ինչպես ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, և ավանդական ծխախոտը, և էլեկտրանային սիգարետները առողջական վտանգներ են պարունակում ու ամենաապահով մոտեցումն է հրաժարվել երկուսից էլ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}