«Մեդիա պաշտպան». «Հրապարակ»-ը չի խախտել մասնագիտական էթիկան
Երեկ «Հրապարակ» (Hraparak Oratert) թերթը լուր տարածեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր կենսագրության դրվագներից մեկը, ըստ որի՝ դատվածություն է ունեցել ծառայության ընթացքում տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և որոշ ժամանակ անց, պատիժը կրելուց հետո, համաներումով ազատ է արձակվել։
Այսօր Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան լայվով պարզաբանեց՝ հաստատելով հոդվածի իսկությունը։ Բացի այդ, նա դիմեց ԱԱԾ-ին ու ոստիկանության ղեկավարներին՝ խնդրելով պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը արատավորելու առիթ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սրա կապակցությամբ տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Վերջին օրերին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը զեկույց հրապարակեց, որտեղ նշված էր, որ իրենք մտահոգված են Հայաստանում լրագրողների դեմ դատական հայցերի թվի աճով և լրատվականների աղբյուրները բացահայտելու պահանջով։ Սուրեն Պապիկյանի նման խոսքը ևս մեկ առիթ կարող է հանդիսանալ, որպեսզի լրատվականներից, մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթից պահանջեն աղբյուր բացահայտել։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ լրատվականներն, ըստ ՀՀ օրենսդրության, իրենց աղբյուրները չբացահայտելու իրավունք ունեն։
Մտահոգիչ է այն փաստը, որ ՔՊ կուսակցության շատ անդամներ, Սուրեն Պապիկյանի աջակիցներ համացանցում «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ վիրավորական հայտարարություններ թույլ տվեցին և մեղադրեցին լրատվականին ստահոդ լուրեր տարածելու մեջ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կարծում է, որ «Հրապարակ» օրաթերթը գործել է հետաքննական լրատվության կանոններով, բացահայտել է պետպաշտոնյայի կենսագրության հանրությանը անհայտ դրվագը և ներկայացրել է հասարակությանը։ Պետպաշտոնյայի մասին չեն հրապարակվել վիրավորական հայտարարություններ, ընտանիքին վերաբերվող նեղ անձնական կամ ավելի զգայուն թեմաներ»։
Հարակից հրապարակումներ`
- Նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը. «Հրապարակ»
- «Փաստ». Ինչու է «Այո»-ի շտաբը ղեկավարելու Սուրեն Պապիկյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին