Պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է
Փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմանում 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էինք, որ այսօր ժամը 19:00-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել
- Հրանուշ Խառատյան. «Ասֆալտին փռեք» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու անկարող/«անկարող» քննիչներին
- Հասմիկ Պապյանը բացատրություն է պահանջում բանակում զոհերի մասին
- Զոհեր բանակում՝ ինչու է այսպես