Հունվարին ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 1.2% հավելաճ
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.2%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.3% հավելաճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, սպասարկման ծառայություններինը (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ)՝ 0.2%-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 0.4%-ով, հյուրանոցային ծառայություններինը՝ 2.6%-ով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 3.1%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների, կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կապի, կրթության, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.3-0.9% հավելաճ, այդ թվում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.3%-ով: