
COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է արժենալ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ. ԱՀԿ
Կառավարությունները և դեղագործական հսկաները պետք է անհապաղ սկսեն թանկարժեք և ռիսկային աշխատանքները՝ COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման ուղղությամբ։ Նախօրեին այս մասին, ինչպես գրում է euronews-ը, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Մեծ որոշումներ պետք է կայացվեն, քանի որ պատվաստանյութերը պահանջում են հսկայական ներդրումներ», - ասել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տնօրեն Մայքլ Ռայանը՝ կորոնավիրուսի վերաբերյալ ամենօրյա բրիֆինգում:
«Այն հարյուր միլիոնավոր դոլարներ է պահանջում՝ առանց որևէ վստահության, որ դրանցից մեկը կօգնի», - ասել է ԱՀԿ պաշտոնյան։