ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին
«ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության կարևորագույն գործիքին՝ հանրաքվեին, բայց մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով այս խոցելի գործընթացին»,- ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեջբերելով կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը։
Զոհրաբյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու պահից իշխանությունները իրավական հարթությունից հարցը տեղափոխել են քաղաքական հարթություն խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության։
«ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ ու բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի։ Ժամանակն է վերջապես փակել հնի ու նորի անպտուղ առճակատման այս էջը, և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար ավելի բարեկեցիկ և բարգավաճ ապագա ստեղծելու գործին»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ–ն հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը կհրապարակի այսօր
- Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին